ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թրամփը ուղերձ է հղել Ալիևին

Թրամփը ուղերձ է հղել Ալիևին
27.04.2018 | 23:01

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, հաղորդում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը: «Ես ակնկալում եմ համատեղ աշխատանք ամերիկացի և ադրբեջանցի ժողովուրդների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ ոլորտներում», - ասված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված ուղերձում: «Միասին մենք կարող ենք հասնել ահաբեկչության նկատմամբ հաղթանակի, նոր աշխատատեղերի ստեղծման և Եվրոպայի էներգետիկ անվտանգության բարելավման: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը իրենց ներդրումը կունենան այդ ջանքերում», - ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ գրել է Սպիտակ տան ղեկավարը:


Թե ինչ առիթով է Ալիևին ուղերձ հղել Թրամփը, չի հստակեցվում: «Թուրան» գործակալությունը ենթադրում է՝ վերընտրվելու կապակցությամբ:
«Թուրան-ը նկատում է, որ ուղերձում բացակայում են մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում համագործակցության մասին հիշատակումները: «Բոլոր նախորդ տարիներին ԱՄՆ-ը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ համագործակցությունը հավասարապես հիմնվում է երեք ռազմավարական ուղղությունների վրա՝ անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարության», - նշում է լրատվական գործկալությունը:

Դիտվել է՝ 829

Մեկնաբանություններ