Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի՝ նախագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու լուրը: «Բիրգյունը» գրում է, որ Էրդողանը տխրել է, երբ իմացել է Գյուլի առաջադրման ծրագրերի մասին:
«Տխրեցի: Ընդդիմությանը գուցե և ոմանց բաժանել են մեզանից: Որոշ մարդիկ հեռացել են կուսակցությունից: Ես հատ-հատ գիտեմ նրանց, նրանց հայացքները: Գիտեմ, թե ինչ են փորձում արած լինել», - ասել է Էրդողանը: Աբդուլլահ Գյուլը կրկին քննադատել էր երկրի իշխանություններին՝ նշելով, որ Էրդողանի ու նրա կուսակցության քաղաքականությունը կարող է մոտ ապագայում անդառնալի հետևանքներ ունենալ, և Թուրքիան կբախվի մի իրավիճակի, որը «տխուր կլինի բոլորի համար»: Գյուլը կոչ է արել վերացնել արտակարգ դրությունը: Նա պնդել էր, որ արտաքին քաղաքականության հզորացման համար Թուրքիան նախ պետք է ամուր լինի ներսից, իսկ պատերազմը միշտ պետք է ամենավերջին ընտրությունը լինի երկրի համար: