Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Գագիկ Ծառուկյան. Մեր դիրքորոշումն այլ կերպ չի կարող լինել, հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդն էլ պետք է առաջադրի թեկնածուին

Գագիկ Ծառուկյան. Մեր դիրքորոշումն այլ կերպ չի կարող լինել, հաղթանակը ժողովրդինն է, ժողովուրդն էլ պետք է առաջադրի թեկնածուին
28.04.2018 | 23:31

«Ծառուկյան» դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու, այլ սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ վարչապետի թեկնածու` «Կենտրոն» ՀԸ եթերով հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Շարժմանը շատ դրական եմ վերաբերվում, սա ոչ թե մեկ-երկու տարվա հարց էր, այլ ժողովրդի մեջ կուտակված հարց էր և ՀՀԿ-ի ոչ ճիշտ պահվածքն էր ժողովրդի հանդեպ»,- ասաց նա՝ նշելով, որ պայթյունավտանգ իրադրությունը բոլորն էին զգում:

«Ժողովուրդը ոտքի կանգնեց, երիտասարդությունը ոտքի կանգնեց: Փառք ու պատիվ մեր ժողովրդին ու երիտասարդներին, իրենք են հաղթել, իրենք պետք է որոշումը կայացնեն»,- ասաց նա: Ծառուկյանը նշեց, որ իրենց դիրքորոշումն այլ կերպ չէր կարող լինել, քանի որ հաղթանակը ժողովրդինն է:


«Այլ կերպ չի կարող լինել, որևէ մեկը բարոյական իրավունք չունի հաղթանակն իր վրա վերցնելու: Իմ ամբողջ թիմն իր ձայնը տալու է ժողովրդի թեկնածուին: Ժողովրդի թեկնածուն Սասունը, Արարատը, թե Նիկոլը կլինի, մենք նրան են ընտրելու: Մենք թեկնածու չենք առաջադրի»,- ասաց նա:

Դիտվել է՝ 2371

Մեկնաբանություններ