ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը չի առաջադրվի հունիսի 24-ի ընտրություններին

Թուրքիայի նախկին նախագահ Գյուլը չի առաջադրվի հունիսի 24-ի ընտրություններին
28.04.2018 | 23:32

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը հունիսի 24-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրություններում:

«Նախագահությունից հետո ես չեմ եղել ակտիվ քաղաքականությունում: Ոչ ես, ոչ ընտանիքս չենք ցանկանում դա: Իմ առաջադրման հետ կապված որևէ գործողություն չի իրականացվում»,- ասել է նա: Գյուլը հիշեցրել է, որ ավելի վաղ չէր բացառում ընրություններին իր մասնակցությունը և «չի խուսափի իր պարտականության կատարումից, եթե լայն համաձայնություն լինի» իր թեկնածության վերաբերյալ: Թուրք վերլուծաբանների կարծիքով՝ որպես ընդդիմության միասնական թեկնածու առաջադրվելու դեպքում Գյուլը կարող էր զգալի քանակությամբ ձայն հավաքել:

Դիտվել է՝ 1179

Մեկնաբանություններ