Թեհրանը նախազգուշացրել է, որ կարող է հրաժարվել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրագործումից, եթե ֆինանսական նպատակահարմարություն չտեսնի` հայտնում է DW.com-ը՝ վկայակոչելով իրանական աղբյուրը, Իրանի արտաքին կապերի հարցերով խորհրդի գլխավոր տնօրեն Աբդոլրեզա Ֆարաջի-Ռադան ասել է. «Եթե Իրանի համար ոչ մի տնտեսական շահ չլինի, մենք նույնպես դուրս կգանք համաձայնագրից»:
Նրա խոսքով՝ Թեհրանի եվրոպացի գործընկերները՝ Գերմանիան, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, պետք է կատարեն իրենց պարտականությունները պայմանավորվածությունների շրջանակներում և ջանքերն ուղղեն Իրանի հետ առևտրային կապերի զարգացմանը: Իրանական կողմի արձագանքը հետևել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փորձերին՝ հետ պահելու ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփին իրանական համապարփակ ծրագրից դուրս գալուց: