Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ կխաղա ՄՅՈՒ-ի դեմ

Հենրիխ Մխիթարյանը հավատում է, որ կխաղա ՄՅՈՒ-ի դեմ
29.04.2018 | 14:26

Լոնդոնի «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից և շարունակում է մարզավիճակը վերականգնել: BeINSPORTS-ի հարցին 29-ամյա ֆուտբոլիստը պատասխանել է, որ հավատում է ապրիլի 29-ին «Մանչեստր Յունայթեդի» հետ խաղին մասնակցելուն: Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ասել է «Նա շանս ունի: Եթե Մխիթարյանը պատրաստ լինի, դուրս կգա դաշտ»:

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ