Բրիջիթ Մակրոնը Մելանյա Թրամփին «զվարճալի» է անվանել` գրում է Le Monde-ը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և նրա կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի ԱՄՆ այցից հետո երկրի առաջին տիկինը պատմել է Մելանյա Թրամփի՝ իր վրա թողած տպավորության մասին: Նրա խոսքերով ԱՄՆ նախագահի կինն «իրոք զվարճալի է»:
«Մենք հումորի նույն զգացողությունն ունենք: Մենք միասին շատ ենք ծիծաղում»,- պատմել է նա: Մելանյա Թրամփի ապրելակերպի մասին Բրիջիթ Մակրոնն ափսոսանքով ասել է. «Նա չի կարող նույնիսկ բացել պատուհանը Սպիտակ տանը: Չի կարող դուրս գալ փողոց: Նա ինձնից ավելի շատ սահմանափակումներ ունի: Ես Փարիզում ամեն օր փողոց եմ դուրս գալիս»: