Հանրապետության տարածքում ապրիլի 30-ի գիշերը և օրվա առաջին կեսին, 4-ին՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում, 3-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 1-2-ին, 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանում ապրիլի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և օրվա առաջին կեսին, 4-ին՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: