Թուրքիայի քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության նախագահ Փերվին Բուլդանը կոչ է արել Թուրքիայի քրդերին մեկ ձայն անգամ չտալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանն ու նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
«Այլևս մեկ ձայն անգամ չպետք է մեզնից գնա նրանց օգտին»,- ասել է Բուլդանը։ Նա հույս է հայտնել, որ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 25-ը Թուրքիան կդիմավորի առանց Էրդողանի։ «Եթե դուք քուրդ ժողովրդի հետ խնդիր չունեք՝ ինչու՞ եք մեր կուսակցության համանախագահներին, պատգամավորներին բանտում պահում որպես պատանդ։ Այստեղից ես դիմում եմ Էրդողանին ու նրա կուսակցությանը․ այո, մենք ձեզ հետ խնդիր ունենք»,- հայտարարել է քուրդ քաղաքական գործիչը։