ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն կարևորում է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը

ԵՄ-ն կարևորում է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը
30.04.2018 | 11:10

ԵՄ-ն վերստին հաստատում է աջակցությունը Հայաստանում` բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակության զարգացմանն ուղղված ջանքերին` ասված է Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունների հայտարարությունում:

«Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ հարցում նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերին»,- նշված է հայտարարությունում: «Շարունակում է կարևոր մնալ, որ ներգրավված բոլոր կողմերը, ներառյալ իրավապահ մարմինները և հավաքների, և ազատ արտահայտման իրենց իրավունքն իրացնողները ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն»,- հայտարարում են ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ