ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մակրոնը և Ռոհանին քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի ապագայի հարցը

Մակրոնը և Ռոհանին քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի ապագայի հարցը
30.04.2018 | 11:15

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսել է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ քննարկելով իրանական համաձայնագրի հարցը: Ելիսեյան պալատը հաղորդում է, որ Մակրոնը ցանկություն է հայտնել, որ 2015-ին կնքված իրանական համաձայնագիրը պահպանվի, և սկսվեն քննարկումները երեք հավելյալ կետով՝ «միջուկային ակտիվության վերահսկողությունը 2025-ից հետո, Իրանի բալիստիկ ծրագիրը և տարածաշրջանային կարևոր ճգնաժամերը»:

«Ֆրանսիայի և Իրանի նախագահները պայմանավորվել են առաջիկա շաբաթների ընթացքում աշխատել 2015-ի համաձայնագրի բովանդակության պահպանման ուղղությամբ, Եմենում և Սիրիայում տիրող իրավիճակների հարցի շուրջ»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 1030

Մեկնաբանություններ