«Մեծ Բրիտանիան,Գերմանիան և Ֆրանսիան միասնական դիրքորոշում ունեն Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի հարցում»` հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը:
«Լոնդոնը, Բեռլինը և Փարիզը միակարծիք են, որ Իրանի հետ կնքված համաձայնագիրն այդ երկրի՝ միջուկային պետության փաստացի կարգավիճակը կանխելու լավագույն ձևն է»,- նշված է Թերեզա Մեյի աշխատակազմի հայտարարության մեջ: Վարչապետ Թերեզա Մեյը այս հարցով հեռախոսային բանակցություններ է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: Կողմերը նաև համաձայնել են, որ գործող փաստաթղթում որոշ լրացումներ պետք է կատարվեն, որոնք պետք է հանգեցնեն Իրանում բալիստիկ հրթիռների արտադրության ծրագրի սահմանափակմանը: