ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մերկելը չի բացառել ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը»

Մերկելը չի բացառել ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը»
30.04.2018 | 20:17

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ակնարկել է, որ Եվրամիությունը կարող է «առևտրային պատերազմի» մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը որոշի ԵՄ երկրներին ներառել այն պետությունների շարքում, որոնց նկատմամբ սահմանվել են ներկրման բազմամիլիարդանոց մաքսատուրքեր` հայտնում է Independent-ը:


Կանցլերը հայտարարել է, որ այս հարցում ունի Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությունը:
ԵՄ-ն մինչ այս չի ընդգրկվել երկրների ցանկում, որոնց նկատմամբ ԱՄՆ-ն սահմանել է ալյումինի և պողպատի ներկրման մաքսատուրքեր:

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ