Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Փաշինյանը ահազանգում է, որ ՀՀԿ֊-ն պատրաստվում է ձախողել վարչապետի ընտրությունը

Փաշինյանը ահազանգում է, որ ՀՀԿ֊-ն պատրաստվում է ձախողել վարչապետի ընտրությունը
01.05.2018 | 09:53

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան հեռարձակման միջոցով հայտարարել է, որ ՀՀԿ-ն փորձում է տապալել մայիսի 1-ին նախատեսված վարչապետի ընտրությունը, որին առաջադրված միակ թեկնածուն Փաշինյանն է։ «Մենք քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ գիշերային մի ժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունները»` կեսգիշերից հետո հեռարձակված տեսաուղերձում ասում է Փաշինյանը՝ հիշեցնելով, որ ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն պատրաստվում խոչընդոտել «ժողովրդի թեկնածուի ընտրությանը»։

«Կոչ եմ անում բոլորիդ վաղ առավոտից ոտքի վրա լինել և վաղ առավոտից հավաքվել Հանրապետության հրապարակում՝ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի նոր պլանին հակազդելու համար»` ասել է Փաշինյանը` նշելով, որ փորձ է արվելու վերականգնել Հանրապետականի իշխանությունը։ «Վաղ առավոտից կոչ եմ անում հարյուր հազարներով հավաքվել՝ թողնել բոլոր գործերը և հավաքվել Հանրապետության հրապարակում»։

Դիտվել է՝ 1359

Մեկնաբանություններ