ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը և Մակրոնը քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինը և Մակրոնը քննարկել են Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը
01.05.2018 | 09:54

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսային զրույցում Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Մակրոնը տեղեկացրել է ԱՄՆ իր այցի արդյունքների մասին՝ շեշտը դնելով իրանական միջուկային ծրագրի մասին Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի բանակցությունների վրա. «Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել Ծրագրի պահպանման և այն անշեղորեն կատարելու օգտին»,- նշված է հաղորդագրության մեջ: Քննարկվել են նաև միջազգային և երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցեր:

Դիտվել է՝ 934

Մեկնաբանություններ