Հայաստանը 2017-ին 800 միլիոն դոլար պարտք է վերցրել, 700 միլիոն դոլար աճեցրել ենք մեր համախառն ներքին արդյունքը` Աժ-ում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։ «Մեզ թվում է, թե մենք արդյունք ենք ստեղծում, որ փոս փակենք, բայց իրականում այդ փոսն այնքան խորն է, որ այդ արդյունքը լցնում ենք այդտեղ, պարզվում է ավելի է խորացել», - ասաց Ն. Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի վերցրած պարտքն ավելին է, քան՝ ստեղծած արդյունքը։
«Հետևաբար, տնտեսական աճը ոչ թե տնտեսական աճ է, այլ՝ վիճակագրական մանիպուլյացիաների արդյունք», - ասաց ՀՀ վարչապետի թեկնածուն։