ԵՄ-ն վերահաստատում է աջակցությունը Հայաստանին՝ բարգավաճ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու իր ջանքերում` ասված է ԵՄ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսիյանչիցի հայտարարությունում:
ԵՄ-ն երեկ երեկոյան հրապարակած հայտարարությունում անչափ կարևորում է, որ «ներգրավված բոլոր կողմերը, այդ թվում՝ իրավապահ մարմինները և հավաքների ու խոսքի իրենց իրավունքը իրացնողները, խուսափեն առճակատումից և զսպվածություն ու պատասխանատվություն ցուցաբերեն, ինչպես եղել է վերջին օրերին»: ԵՄ-ն շարունակում է քաջալերել բոլոր շահագրգիռ կողմերին, ներառյալ՝ քաղաքացիական հասարակությանը, համակողմանի երկխոսություն սկսելու Սահմանադրությանը և հայ ժողովրդի շահերին համապատասխան նոր կառավարության ձևավորման շուրջ: