ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները
02.05.2018 | 18:17

Այս մասին տեղեկացնում է «Արմենպրեսը»՝ հղում անելով ՀՀ մշակույթի նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանին։

«Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարելուց և կառավարության հրաժարականից հետո ստանձնել էր նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը»,-նշում է աղբյուրը:

Դիտվել է՝ 1866

Մեկնաբանություններ