Իրանում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 105-ի` հայտնում է «Թանսիմ» գործակալությունը՝ մեջբերելով շտաբ բուժօգնության կենտրոնի տվյալները: Ավելի վաղ հաղորդվում էր 76 տուժածի մասին:
Տուժածներից 32-ին հոսպիտալացրել են, 65-ն ամբուլատոր բուժօգնություն է ստանում: Մյուսներին բժիշկները տեղում են օգնություն ցուցաբերել: ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը տեղեկացրել էր, որ վաղ առավոտյան 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր եղել Յասուջ քաղաքի հյուսիսարևմտյան շրջանում: