ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Դեժավյու

Դեժավյու
03.05.2018 | 16:01

Արդեն վախկոտները, մարաղ մտածները, ջոկող տղերքը, հարմարվողները, դիտորդները, պաշտոնամոլները, պաշտոնակառչողները, քամելեոնները, դավաճանները դուրս կգան իրենց «որջերից»՝ ապարանքներից, կնստեն իրենց բենթլիները, գելենվագենները, մյուս թանկարժեք մեքենաները և կսկսի առնետավազքի երկրորդ՝ ավելի զանգվածային ալիքը…

Կսկսեն «զնաչոկները» հանել, փոխել, բարգավաճել, լուսավորվել, ընկերանալ, պայմանագրվել, «ալյա Նիկոլ» մորուք պահել և իրենց կաշին հերթական անգամ հարմարեցնել իրադրության փոփոխությանը:


Եռանդով, նվիրումով, ջանադրաբար կփորձեն ապացուցել, որ դեռ մանկուց սիրել են Նիկոլին ու պաշտել, և որ այբուբենից ամենաշատը սիրել են ու այսուհետ կսիրեն Ն և Փ տառերը…
Մյուս մասն էլ կսկսի շարժման մասնակցությանն իր ապացույցների տեսա-ֆոտո-գրառումա-քոմենթային «դոսիեն» կազմել, ապացուցողական բազան ի մի բերել՝ հետագայում հիշեցնելու, օգտագործելու, հարցեր լուծելու և պաշտոն ստանալու համար:
Կհիշեցնի, թե քանի անգամ է շարժմանն օգնելու համար մեքենան խփել, քանի անգամ է «սիգնալ» փոխել, դրոշը թափահարել մեքենայի «լյուկից», հետույքը հանել պատուհանից, այդ ամենը կամբողջացնի հայհոյիչ ու նիկոլապաշտ գրառումների, քոմենթների պատճեններով, աղբարկղային, պառկացույցային սելֆիներով, կհպարտանա կանանց ու պաշտոնյաներին, հակառակ կարծիքն արտահայտողներին ուղղված հայհոյանքների ընտիր հատորյակների քանակով…

Մի խոսքով, ինչպես միշտ, ինչպես նախկինում, սովորական ու հայավարի…Դեժավյու...


Ռոբերտ ՄԵԼՔՈՆՅԱՆ
Երևանի նախկին փոխոստիկանապետ

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ