Թեհրանը մերժում է 2015-ին գերտերությունների հետ կնքված միջուկային համաձայնագիրը վերանայելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Զարիֆը հայտարարել է․ «Մենք երբեք ուրիշին չենք հանձնի մեր անվտանգությունը, ոչ էլ կվերաբանակցենք կամ կվերախմբագրենք գործարքը, որն իրագործել ենք անկեղծորեն»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի դաշնակիցներից պահանջում է մինչև մայիսի 12-ը շտկել փաստաթղթի, իր համոզմամբ՝ «սարսափելի թերությունները», սպառնալով հակառակ դեպքում վերականգնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: