Հանրապետական 18 կոնգրեսմեններ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու: Նոբելյան կոմիտեին նամակում նրանք նշել են, որ «Դոնալդ Թրամփը անխոնջ ջանքեր է գործադրել, որ առավելագույն ճնշում գործադրվի Հյուսիսային Կորեայի վրա՝ ապօրինի ռազմական ծրագիրը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:
Նրանց գնահատականով` Թրամփի վարչակազմին հաջողվել է միավորել միջազգային հանրությունը և նոր պատժամիջոցներ սահմանել, որն էլ ստիպել է Փհենյանին բանակցությունների նստել: