Կրեմլում հույս ունեն, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերությունները հաստատուն սկզբունք կմնան ինչպես Մոսկվայի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքական գծում, նաև Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կմնա սահմանադրական շրջանակներում` լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Մենք ինչպես և նախկինում հույս ունենք, որ Հայաստանում բոլոր գործընթացները կմնան սահմանադրական և օրինական շրջանակներում: Մենք ցանկանում ենք, որ մեր հայ բարեկամները հնարավորինս շուտ կարգավորեն ստեղծված քաղաքական իրավիճակը: Մենք նաև հույս ունենք, որ ամեն դեպքում դաշնակցական, բարի և կառուցողական երկկողմ ռուս-հայկական հարաբերությունները կմնան հաստատուն ինչպես մեր երկրի, այնպես էլ Երևանի արտաքին քաղաքականության համար», - ասել է Պեսկովը: