ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Զախարովա. Ռուսաստանը կողմ է եղբայրական Հայաստանում ներքին խնդիրների սահմանադրական լուծմանը

Զախարովա. Ռուսաստանը կողմ է եղբայրական Հայաստանում ներքին խնդիրների սահմանադրական լուծմանը
04.05.2018 | 18:19

Ռուսաստանը կողմ է Հայաստանում ստեղծված խնդիրների լուծմանը՝ Սահմանադրության հիման վրա, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանը կողմ է, որ եղբայրական Հայաստանում առաջացած ներքին խնդիրները լուծվեն Սահմանադրության հիման վրա, իրավական դաշտում, տարբեր քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսությամբ: Այդ սկզբունքային դիրքորոշումը հաստատվել է նաև ՌԴ ԱԳՆ երեկվա հայտարարության մեջ: Երկկողմ հարաբերությունների բնագավառներն անխուսափելիորեն ուղղված են հայ գործընկերների հետ դաշնակցային փոխգործակցության և ինտեգրացիոն համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը», - ասել է նա:

Դիտվել է՝ 1303

Մեկնաբանություններ