«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Թևան Պողոսյանը` ՀՀ նախագահի խորհրդական

Թևան Պողոսյանը` ՀՀ նախագահի խորհրդական
04.05.2018 | 18:23

Նախագահ Արմեն Սարգսյանը Թևան Պողոսյանին նախագահի խորհրդական նշանակելու հրամանագիր է ստորագրել:

Հրամանագրի տեքստում գրված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝

Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը.
Թևան Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»:

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ