ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» նախագահի թեկնածուն Մուհարեմ Ինջեն է

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» նախագահի թեկնածուն Մուհարեմ Ինջեն է
05.05.2018 | 06:43

Հաշվի առնելով ընդդիմադիր ուժի բարձր վարկանիշը, վերլուծաբանները չեն բացառում, որ հունիսին Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում հենց Ինջեն էլ կդառնա նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը:


«Մենք պատրաստ ենք» թվիթերյան իր էջում այսօր գրել է 53-ամյա ընդդիմադիր պատգամավորը, որ համարվում է նախագահ Էրդողանի ամենակոշտ և վաղեմի քննադատներից մեկը: Յալովայից ընտրված պատգամավորն օրենսդրական գործունեությամբ է զբաղվում 2002-ից, նա չափավոր իսլամի հետևորդ է և պնդում է, որ Թուրքիան պետք է մնա աշխարհիկ պետություն: Անկարայում ելույթ ունենալով ժողովրդահանրապետական կուսակցության համագումարում` նա խոստացել է ընտրվելու դեպքում լինել բոլորի նախագահը: «Ես կլինեմ 80 միլիոն մարդու նախագահը՝ ձախերի և աջերի, ալևիների և սուննիների, թուրքերի և քրդերի, մենք պատմություն ենք կերտելու»,- հայտարարել է նա:
Ինջեն մինչ քաղաքականությամբ զբաղվելն աշխատել է ֆիզիկայի ուսուցիչ: Նա բազմիցս է քննադատել Թուրքիայում գործող կրոնական դպրոցները, որոնց թիվն օր-օրի ավելանում էր Էրդողանի գլխավորած պահպանողական ուժի շնորհիվ:

«Իմամ-խաթիփ» կոչվող դպրոցներում տղաներն ու աղջիկներն առանձին են սովորում: Բացի դպրոցական ընդհանուր ծրագրից, նրանք ուսանում են նաև սուննի իսլամ և կրոնական պրակտիկա: Բացի Ինջեից և Էրդողանից, նախագահական ընտրություններին կմասնակցեն դեկտեմբերին ստեղծված «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Ակշեները, պահպանողական «Երջանկության կուսակցությունից»՝ Թեմալ Քարամոլաօղլուն, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» քրդամետ ուժից՝ Սելահաթդին Դեմիրթաշը:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ