ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը

Պուտինը Նազարբաևի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը
05.05.2018 | 06:45

ՌԴ-ի և Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Նուրսուլթան Նազարբաևը հեռախոսով քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը` հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: «Զրույցի ընթացքում Ղազախստանի և ՌԴ-ի նախագահները քննարկել են ներկա վիճակը և երկկողմանի համագործակցության հնարավորությունները, տարածաշրջանային և միջազգային ակտուալ հարցերը, այդ թվում՝ Հայաստանի իրավիճակը», - ասվում է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 1674

Մեկնաբանություններ