ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի ղեկավաներըի հանդիպման վայրն ու ժամանակն արդեն որոշվել են, մանրամասներն ավելի ուշ կհրապարակվեն` մայիսի 4-ին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Սպիտակ տան տվյալներով՝ հանդիպումը կարող է կայանալ առաջիկա շաբաթներին: Վաշինգտոնը փորձում է հասնել ԿԺԴՀ-ի կողմից միջուկային զենքից հրաժարվելուն:
«Մենք հանգամանալից բանակցություններ ենք վարում Հյուսիսային Կորեայի հետ, արդեն տեղաշարժեր կան ամերիկացի պատանդների հետ կապված հարցում: Կարծում եմ՝ շուտով մենք դրական փոփոխություններ կտեսնենք»,-լրագրողներին ասել է Թրամփը: