ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ ավիակիրները սկսել են Միջերկրական ծովից հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում

ԱՄՆ ավիակիրները սկսել են Միջերկրական ծովից հարվածներ հասցնել ԻՊ-ի դիրքերին Սիրիայում
05.05.2018 | 10:19

ԱՄՆ ռազմածովային ուժերի խումբը՝ «Հարի Թրուման» ավիակրի գլխավորությամբ, սկսել է ավիահարվածներ իրականացնել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ:

«Ներկայիս գործողությունները ցույց են տալիս հարվածային ավիակիր խմբերի ճկունությունն ու հնարավորությունները», - հայտարարել է նավատորմի հրամանատար, կոնտր-ծովակալ Ջին Բլեքը: Ռազմարշավն սկսվել է մայիսի 3-ին: Հարվածները հասցվում են Միջերկրական ծովի արևելյան հատվածից:

Դիտվել է՝ 1515

Մեկնաբանություններ