ԱՄՆ–ի հնարավոր դուրս գալը իրանական ռազմամիջուկային ծրագրի համաձայնագրից կբերի ամենաբացասական հետևանքներին, որոնք դժվար թե Վաշինգտոնի համար ցանկալի լինեն` հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Դա կնշանակի Պանդորայի արկղ բացել, դա կարող է պատերազմ նշանակել։ Ես չեմ կարծում, թե Դոնալդ Թրամփը պատերազմ է ուզում»,– ասել է Ֆրանսիայի նախագահը Spiegel-ին։