ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին մի քանի հանդիպում է անցկացրել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, որոնց ընթացքում քննարկվել է Իրանի ռազմամիջուկային ծրագիրը` հաղորդում է Boston Globe-ը: Կողմերը համաձայնագիրը պահպանելու ուղիներ են փնտրել։ Վերջին երկու ամսում գործարքի երկու ոչ պաշտոնական քննարկում է տեղի ունեցել։ Նախկին պետքարտուղարը ապրիլին հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերի հետ և հեռախոսազրույցներ ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հատուկ հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ։