ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ դեսպանատուն. Վերջին իրադարձությունները բացառապես Հայաստանի և նրա քաղաքացիների ներքին հարցերն են

ՌԴ դեսպանատուն. Վերջին իրադարձությունները բացառապես Հայաստանի և նրա քաղաքացիների ներքին հարցերն են
06.05.2018 | 15:18

Հայաստանում ՌԴ դեսպանատունն անդրադարձել է Ռուսաստանի առանձին քաղաքացիների և անհատների կողմից մայիսի 5-ի հայտարարություններին՝ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի հետ:

«Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերն են: ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ են կարծիքին, որոնք հնչեցվել են ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»` ասված է ՌԴ դեսպանատան հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1010

Մեկնաբանություններ