ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Նեթանյահուն Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի օրվա շքերթին, կհանդիպի Պուտինի հետ

Նեթանյահուն Մոսկվայում ներկա կլինի Հաղթանակի օրվա շքերթին, կհանդիպի Պուտինի հետ
06.05.2018 | 20:41

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Մոսկվայում մայիսի 9-ին կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Իսրայելի վարչապետի գրասենյակի, կողմերը կքննարկեն տարածաշրջանային խնդիրներ։ Նախքան Պուտինի հետ հանդիպումը Նեթանյահուն ներկա կլինի Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-ամյակին նվիրված ռազմական շքերթին։

Դիտվել է՝ 1259

Մեկնաբանություններ