Իրանի նախագահ Հասան Ռուհանին ասել է, թե ԱՄՆ-ն կզղջա, եթե դուրս գա 2015-ին ստորագրված միջուկային համաձայնագրից: Մայիսի 6-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ ելույթում, Ռոհանին ասել է, որ Թեհրանը Դոնալդ Թրամփի որոշմանը հակազդելու պլաններ ունի և որ ինքը անհրաժեշտ հրահանգներ է տվել Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությանը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջնաժամկետ է նշանակել մայիսի 12-ը, եթե մինչ այդ համաձայնագիրը վերանայելու որոշում չընդունվի, ԱՄՆ-ն դուրս կգա համաձայնագրից: