Եթե ԱՄՆ-ը պատժամիջոցներ կիրառի Թուրքիայի դեմ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի գնման պատճառով՝ Թուրքիան պատասխան քայլեր կձեռնարկի ու նույնպես պատժամիջոցներ կսահմանի` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն CNN Turk-ին հարցազրույցում։
«Մյուս շաբաթ աշխատանքային այցով մեկնում եմ ԱՄՆ, մենք շեշտելու ենք, որ F-35 կործանիչների վաճառքի չեղարկումը կամ արգելքն անընդունելի քայլ է։ Եթե ամերիկյան կողմը նման բան անի՝ կստանա արժանի պատասխանը Թուրքիայից», - ասել է Չավուշօղլուն։