ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ «պատմական երկխոսության» ցանկություն ունի

Ֆրանսիայի նախագահը Պուտինի հետ «պատմական երկխոսության» ցանկություն ունի
06.05.2018 | 20:45

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Journal du Dimancheр-ին հարցազրույցում ասել է, որ կցանկանար «պատմական ու ռազմավարական երկխոսություն» սկսել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Մակրոնը ընդգծել է, որ մտադիր է այնպես անել, որ Ռուսաստանն ու Եվրոպան նորից «լեզու գտնեն», ու այդպիսով թույլ չտալ, որ «Ռուսաստանն ինքն իր մեջ փակվի»:


«Վլադիմիր Պուտինը երազում է Ռուսաստանին վերադարձնել իր հզորությունը: Ինձ համար Ռուսաստանը Եվրոպայի մի մասն է, նույնիսկ եթե Ռուսաստանը գրեթե երբեք չի իմացել, թե ինչ ասել է այն ժողովրդավարությունը, որում մենք ապրում ենք»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 977

Մեկնաբանություններ