ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Փոլ Գոբլ. Կարծես թե Պուտինը դասեր է քաղել Ուկրաինայից

Փոլ Գոբլ. Կարծես թե Պուտինը դասեր է քաղել Ուկրաինայից
06.05.2018 | 20:46

Հայերն իսկապես ունիկալ են որպես քաղաքական ազգ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտարարեց ամերիկացի քաղաքական վերլուծաբան Փոլ Գոբլը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա հեղափոխության» մասին:


Պատասխանելով հարցին, թե Հայաստանի իրադարձությունները կտարածվե՞ն հետխորհրդային տարածքի այլ երկրներում, Գոբլը նշեց. «Կուզենայի, որ տարածվեին: Իմ կարծիքով՝ դրանք ավելի շատ վախ են տարածել այդ երկրների առաջնորդների շրջանում, քան ոգեշնչել մարդկանց: Հետևաբար, կլինեն բռնաճնշումներ, ոչ թե քաղաքացիական ակտիվիզմ»: Հարցին, թե Կրեմլը կընդունի՞ Փաշինյանի կառավարությունը, Փոլ Գոբլը պատասխանեց. «Կրեմլը «կընդունի» նրան հրապարակայնորեն, սակայն կփորձի թուլացնել նրա դիրքերը կուլիսների ետևում: Նա ընդունելի չէ Մոսկվայի համար, բայց Մոսկվան չի ուզում այնպիսի քայլ անել, որն ավելի կհեռացնի Հայաստանին Ռուսաստանից: Նոր կառավարությունը տապալելը ավելի արդյունավետ կլինի Կրեմլի համար, քան ուղղակի հարձակումը: Կարծես թե Պուտինը դասեր է քաղել Ուկրաինայից»:

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ