ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը նշել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունների գլխավոր նպատակը

Էրդողանը նշել է Սիրիայում և Իրաքում Թուրքիայի գործողությունների գլխավոր նպատակը
07.05.2018 | 09:31

Թուրքիան կշարունակի ռազմական գործողությունները Սիրիայի և Իրաքի հյուսիսային շրջաններում` հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Արդարություն և զարգացում իշխող կուսակցության ակտիվիստների առաջ Ստամբուլում: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունները չեն դադարի, քանի դեռ Սիրիայի հյուսիսում և իրաքյան Սինջարի ու Քանդիլի տարածքում գործող գրոհայինները չեն ոչնչացվել:

Այդ տարածքներում գտնվում են քրդական զորամիավորումները, որոնց Թուրքիան ահաբեկիչներ է համարում: Թուրքիան քայլ առ քայլ վերածվում է տարածաշրջանի ամենաուժեղ երկրի և մոտ ապագայում կընդգրկվի համաշխարհային քաղաքական ասպարեզի խոշորագույն խաղացողների շարքում` հայտարարել է Էրդողանը:

Դիտվել է՝ 985

Մեկնաբանություններ