ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին կիրակի հայտարարել է, որ պատերազմը ԿԺԴՀ-ի հետ դեռևս նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հնարավոր գործողությունների տարբերակներից մեկն է:
«Այս վարչակազմը Հյուսիսային Կորեային ցույց է տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ իր հետ, եթե սպառնա ԱՄՆ-ին: Ոչ ոք չի ուզում պատերազմել: Նախագահը պատերազմ չի ուզում, սակայն դա հնարավոր գործողությունների տարբերակներից մեկն է», - Հեյլին ասել է CBS հեռուստաընկերությանը հարցազրույցում: