ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գերմանիայի նախագահը զգուշացրել է Իրանի հետ գործարքի լուծարման հետևանքների մասին

Գերմանիայի նախագահը զգուշացրել է Իրանի հետ գործարքի լուծարման հետևանքների մասին
07.05.2018 | 09:38

Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը հիշեցրել է Իրանի հետ միջուկային գործարքի լուծարման հետևանքների մասին։ Գերմանական ԶԼՄ-ներին հարցազրույցում Շթայնմայերը հիշեցրել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի խոսքը, որը Իրանի հետ համաձայնագիրը ստորագրելիս ասել է․ «Մեզ համար պետք է պարզ լինի, որ այս ստորագրությամբ, հնարավոր է, մենք կանխեցինք պատերազմը»։

«Պետք է հիշել, թե ինչ կարող է տեղի ունենալ, եթե համաձայնագիրը տապալվի, Մերձավոր Արևելքում սպառազինությունների մրցավազքի նոր փուլ կսկսվի»,-հավելել է Շթայնմայերը։ Գերմանիայի նախագահն ընդգծել է, որ դա իրեն ստիպում է անհանգստանալ. «Ոչ այն, որ ես տեսնում եմ նախագահի, որը երբեմն նյարդայնացնող թվիթներ է գրում, այլ այն, որ նա մեզ այլևս համաշխարհային հանրության մաս չի դիտարկում»։

Դիտվել է՝ 1483

Մեկնաբանություններ