ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնած Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի քաղաքացիներին: «Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Շնորհակալություն այն աջակցության համար, որ դուք՝ Ռուսաստանի քաղաքացիներդ, ինձ տվեցիք նախագահական ընտրությունների ժամանակ: Դա համարում եմ հսկայական քաղաքական կապիտալ և հուսալի բարոյական հենարան: Այդ աջակցությունը հույս ու հավատ է ներշնչում, որ Ռուսաստանը կշարունակի ամրապնդել իր հզորությունը, իսկ մարդիկ ավելի լավ կապրեն», - ասել է Պուտինը երդմնակալության արարողությանը: