Հասարակական, քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը ազատ կարձակվի` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում հայտարարեց դատավոր Վարդան Գրիգորյանը՝ վերադառնալով խորհրդակցական սենյակից: Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել փոխել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը։ Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ «Ես հնարավորություն կտամ ամբաստանյալին ճաշակել ազատությունը», - որոշման հրապարակումից հետո հայտարարեց դատավորը և նշանակեց հաջորդ դատական նիստը՝ մայիսի 15-ին։