ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանին դեռ հավատացող կա՞

Էրդողանին դեռ հավատացող կա՞
07.05.2018 | 22:09

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հիշեցրել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման տարիներին Թուրքիայի տնտեսական կորուստների մասին ու շեշտել, որ այդքանից հետո Էրդողանի նախընտրական խոստումներին դժվար է հավատալ։

«16 տարի է՝ երկիրը ղեկավարում է, ընդհանուր գնաճը՝ 11 տոկոս, պետական վարկի տոկոսադրույքը՝ 20 տոկոս, ընթացիկ բյուջեի դեֆիցիտը՝ 55 մլրդ դոլար։ Եվ դեռ ասում է՝ «5 տարի էլ ինձ տաք՝ դրությունն ավելի կլավանա»։ Դեռ հավատացող կա՞», - գրել է Փայլանը Twitter-ի իր էջում։


Ավելի վաղ նա նախազգուշացրել է թուրքական իշխանություններին հնարավոր տնտեսական ճգնաժամի մասին։ Ըստ Փայլանի՝ եթե իշխանությունները ոչինչ չձեռնարկեն, Թուրքիայում կարող է կրկնվել 1994-ի և 2001-ի տնտեսական ճգնաժամը: Ըստ Փայլանի` անցյալ տարի երկրում գրանցված տնտեսական աճը միայն թվացյալ է և նման է մեքենայի, որը մեծ արագությամբ է սլանում, սակայն իրականում փչացած է:

Դիտվել է՝ 937

Մեկնաբանություններ