«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Կարեն Կարապետյանի հրամանագրերով՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից

Կարեն Կարապետյանի հրամանագրերով՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից
08.05.2018 | 14:21

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ստորագրած հրամանագրերով՝ մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից:

Վարչապետի խորհրդականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Ալեքսան Հարությունյանը:

Վարչապետի օգնականի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Վլադիմիր Հակոբյանը:

Զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վահե Ստեփանյանը, նրա փոխարեն աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Սարգսյանը:


«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Վահե Ստեփանյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։


2. Արթուր Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար»,- ասված է հրամանագրում:

Աշխատանքից ազատվել է նաև ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Թադևոսյանը:

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ