Ռուսաստանի Պետդուման կողմ է քվեարկել Դմիտրի Մեդվեդևին վարչապետ նշանակելու՝ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին։ Պուտինը Մեվեդևի թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել երեկ, երդմնակալության արարողությունից հետո։ Իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցութայն ղեկավար Մեդվեդևի թեկնածությանը կողմ է քվեարկել 379 պատգամավոր: Պուտինը ստորագրել է Դմիտրի Մեվդեդևին վարչապետի պաշտոնում նշանակելու հրամանագիրը։ Սա Մեդվեդևի վարչապետության երկրորդ ժամկետն է։