ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Արմեն Աշոտյան. Նոր կառավարությում աշխատելը ճիշտ չի լինի

Արմեն Աշոտյան. Նոր կառավարությում աշխատելը ճիշտ չի լինի
09.05.2018 | 02:23

Մենք ճիշտ չենք համարում համագործակցությունը նոր իշխանության հետ, նոր կառավարությունում աշխատելը՝ անկախ նրանից, թե ինչ կառավարություն կկոչվի՝ անցումայի՞ն, ազգային համաձայնությա՞ն թե՞ այլ` լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:

«Քաղաքական երկերեսանիություն կհամարվեր որևէ պաշտոն զբաղեցնելը նոր կառավարությունում», - հավելեց նա: Հայտարարությունները, թե ՀՀԿ-ն լքում է հայաստանյան քաղաքական դաշտը, վաղաժամ են և չեն բխում ներկայիս քաղաքական իրավիճակից` նրա գնահատմամբ: «Մեր ընդդիմախոսներն իրենք են պնդում, որ մեր շարքերում կան անձինք, ովքեր կարող օգտակար լինել Հայաստանի տնտեսական, քաղաքական, սոցիալական ոլորտներում: ՀՀԿ-ն առաջին հերթին ցույց տվեց իր կոնսոլիդացված դերը որպես ընդդիմություն, երկրորդ հերթին մեզ հաջողվեց պահպանել կուսակցական միատարր կառուվածքը և երրորդ հերթին մենք կգտնենք մեր տեղը Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակում: Այդ տեղը, եթե իշխանության մեջ չէ, ընդդիմության մեջ է», - հայտարարեց Աշոտյանը: Նրա խոսքով` ժողովրդավարություն կառուցող և բազմակարծության ձգտող երկրում ընդդիմությունը «պատվավոր և պատասխանատու տեղ է»: «Ես կարծում եմ՝ յուրաքանչյուր իշխանություն, որը վայելում է հանրության աջակցությունը, միևնույնն է ընդդիմության կարիքն ունենալու է», - նշեց Աշոտյանը՝ ընդգծելով, որ իրենց բավականացնում է խիզախությունը հայտնել այն կարծիքը, տեսակետը, որ համարում են ճիշտ: Աշոտյանը շտապեց վստահեցնել, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն, իսկ գործունեության ոճը ժամանակի հարց է և կախված կլինի քաղաքական տվյալ իրավիճակից:

Դիտվել է՝ 1237

Մեկնաբանություններ