«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դմիտրի Մեդվեդևին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Դմիտրի Մեդվեդևին
09.05.2018 | 12:26

Հարգելի Դմիտրի Անատոլիի,
Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ՌԴ կառավարության նախագահ նշանակվելու կապակցությամբ և լավագույն բարեմաղթանքները Ձեր հետագա պետական գործունեության մեջ:


Ձեր նշանակումը, անկասկած, վկայում է, որ Ձեր կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների քաղաքականությունը պահանջված է:
ՀՀ նոր կառավարությունը վճռական է բոլոր ոլորտներում հայ-ռուսական երկկողմ համագործակցության ամրապնդմանը, ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության խորացմանը: Վստահ եմ, որ համատեղ աշխատանքը երկկողմ համագործակցության բոլոր մակարդակներում իր նպաստը կբերի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման գործին:


Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ իմ ընտրվելու կապակցությամբ ջերմ բարեմաղթանքների համար: Հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ բարգավաճում և բարեկեցություն:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ