Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումն անհաջող քայլ է` ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունում։ «Ինչպես ցույց են տալիս Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հաշվետվությունները, Իրանը կատարում էր համաձայնագրով ստանձնած պարտավորվածությունները։ Միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի որոշումն անհաջող քայլ ենք համարում։
Ցանկացած տարձայնություն պետք է լուծել դիվանագիտական ճանապարհով՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի համաձայն։ Դրա իրագործումը պետք է շարունակվի»,-ասվում է հայտարարությունում։