ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ–ն՝ Իրանի հետ համագործակցող երկրներին սպառնացել է «լուրջ հետևանքներով»

ԱՄՆ–ն՝ Իրանի հետ համագործակցող երկրներին սպառնացել է «լուրջ հետևանքներով»
09.05.2018 | 12:36

Երկրները, որոնք ԱՄՆ–ի վերականգնած պատժամիջոցներից հետո չեն հրաժարվի Իրանի հետ համագործակցությունից, «լուրջ հետևանքների» կբախվեն,– ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։ Երկրներին ժամանակ կտրամադրվի իսլամական հանրապետության հետ նախագծերը դադարեցնելու համար։


Վերականգնվող ամերիկյան պատժամիջոցները վերաբերելու են Իրանի տնտեսության կարևորագույն ճյուղերին, այդ թվում՝ էներգետիկ, նավթաքիմիական և ֆինանսական։ Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ–ի դուրս գալը Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից պայմանավորված է այն հանգամանքով, որ Իրանը, չնայած համաձայնագրին, զբաղվում է ուրանի հարստացմամբ և միջուկային զենքի մշակմամբ։

Դիտվել է՝ 1089

Մեկնաբանություններ