ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուհանի. Իրանը պատրաստ է վերսկսել ուրանի արդյունաբերական հարստացումը՝ առանց սահմանափակումների

Ռուհանի. Իրանը պատրաստ է վերսկսել ուրանի արդյունաբերական հարստացումը՝ առանց սահմանափակումների
09.05.2018 | 12:38

Իրանը պատրաստ է վերսկսել ուրանի արդյունաբերական հարստացումն առանց սահմանափակումների` երեքշաբթի օրը հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ հեռուստաուղերձի ժամանակ: «Ապագայում, եթե պահանջվի, մենք կիրականացնենք արդյունաբերական հարստացումն առանց որևէ սահմանափակման»,– ասել է նա։

«Ես հրահանգել եմ հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպությանը՝ պատրաստ լինել սկսելու հարստացումն առանց որևէ սահմանափակման, սակայն մենք համբերատար կլինենք մի քանի շաբաթ քանի դեռ խորհրդատվություններ կանցկացվեն։ Եվ եթե մեր շահերը չերաշխավորվեն, մենք միայն մեկ հստակ ճանապարհ կունենանք»,– ընդգծել է նախագահը։

Դիտվել է՝ 947

Մեկնաբանություններ